Վ.Կ.Աղբյուր
Մակերես` 18.5կմ2
Բնակչություն` 1708 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Տավուշի մարզի Վ. Կարմիրաղբյուր գյուղը հիմնադրվել է 1861թ., երբ Լեռնային Ղարաբաղի Վարդաշեն գյուղից մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխվում են ներկա գյուղատեղ և հաստատվում են որպես հիմնական բնակչություն:
Նույն Վարդաշենից առանձին ընտանիքներ բնակություն են հաստատում նաև Ն. Կարմիրաղբյուրում, որից էլ առաջացել է Վերին և Ներքին անվանումները:
1958թ. գյուղի վարչական տարածքում գործում էր այգեգործության տեսափորձարկման տեղամաս, որը լուծարվել է 1997թ.:
1. Հեռավորությունը Երևանից՝ 210 կմ, մարզկենտրոնից՝ 77 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1320 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 20C է, ձմռանը` -1C
4. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն:
Վերին Կարմիրում երրորդ անգամ վեր է խոյանում Ս. Հովհաննես եկեղեցին
Շամշադինի շրջանը թերևս այն շրջաններից է, որն ամենաշատը տուժեց խորհրդային ժամանակաշրջանի՝ սրբավայրերի ու եկեղեցիների կործանման քաղաքականությունից: Եկեղեցիների մի մասն այդ ժամանակահատվածում հիմնովին ոչնչացվեց, իսկ մի քանի պատմական հուշարձաններ թեև կանգուն են, բայց՝ չգործող: Ավելին՝ ԽՄ տարիներին և փլուզումից հետո դեռ երկար տարիներ այստեղ գործող եկեղեցի չկար:
Օրեր առաջ Վերին Կարմիրաղբյուր գյուղում բացվեց Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Պատմում են, որ դեռ 1500-ական թվականներին նույն վայրում՝ նույն անվանմամբ փայտաշեն եկեղեցի է եղել, որն ավերվել է անհայտ պատճառներով: Ապա 1701-ին ավերված եկեղեցու տեղում նոր՝ արդեն քարե եկեղեցի է կառուցվել, որն էլ կրկին կործանվել է Խորդային իշխանության տարիներին: Երկար տարիներ այստեղ խաչքար էր տեղադրված: Իսկ այսօր՝ կրկին նույն վայրում վեր է խոյանում արդեն երրորդ Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Եկեղեցին կառուցվել է ռուսատանաբնակ 80-ամյա Մաքսիմ Օհանյանի հովանավորությամբ:
Արցախյան պատերազմի հերոս՝ Վլադիմիր Դարբինյանին նվիրված հուշարձան
Հուշարձան գյուղի կենտրոնում նվիրված գյուղի հիմնադրմանը
Չինարի ծառ Վերին Կարմիր Աղբյուրի անտառում
Վերին Կարմիր Աղբյուրում է տեղակայված շրջանի հետուստաաշտարակը