Բերդ
 
Մակերես` 43.1կմ2
Բնակչություն` 8500 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
1. Հեռավորությունը Երևանից՝ 202 կմ, մարզկենտրոնից՝ 69 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 910 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +21C է, ձմռանը` 0C 
4. Պատմամշակութային կոթողներ՝ քաղաքից 3-4կմ արմ. գտնվում են սբ.Սարգիս և սբ. Նշան եկեղեցիները, Տավուշ բերդը
5. Բնակչության թիվը՝ 8500 մարդ, 2900 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 772 հա,
7. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն, արդյունաբերություն և առևտուր:
 
 
 
Տավուշի բերդ
 
Դեռևս վաղ անցյալում Սեպուհ Ցլիկ Ամրամի ժամանակներում /7 դար/, Տավուշի կիրճի դժվարամատչելի լանջերում կառուցվել է Տավուշ բերդը:
Տավուշի բերդը կամ ինչպես այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի բերդը միջնադարյան բերդ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում:
Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի): 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին: Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն: Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը: Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է վատ վիճակում: Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերը անհայտ են:
 
Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Xդ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XIդդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIIIդդ.՝ Զաքարյաններին։ XIVդ. վերջից անտերունչ մնացած Տավուշը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։ Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։
 
 
Երբ արաբները հարձակվում են Տավուշ աշխարհի վրա, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Բերդի 
ամրոցում: Թշնամին շատ ջանք է գործադրում, որ գրավի բերդը, բայց չի կարողանում: Ստիպված 
շրջափակում է և երկար ժամանակ այդպես մնում` մտածելով, որ սննդամթերքը կվերջանա, և ստիպված
կլինեն հանձնվել: Շատ երկար է սպասում, բայց իր մտածածը չի կատարվում: Մի օր էլ մի պառավ են
տեսնում բերդի մոտերքում: Բռնում են բերում արաբների հրամանատարի մոտ: Վերջինս պառավին ինչ
ասես, որ չի խոստանում, միայն թե նա գերյակների գաղտիքը հայտնի: Բայց պառավը չի մատնում: 
Շատ չարաչարելուց ու տանջելուց հետո պառավը ասում է, որ նրանք մշտական ջուր ունեն, որը և հացի
տեղ է ծառայում: Վերջապես իմանում են, որ ջուրը գալիս է գլգլան կոչվող հանդից, բայց գտնել չեն
կարողանում: Արաբ հրամանատարը իր զորքին ստիպում է, որ Բերդի չորս բոլորը ստուգեն, մինչև որ 
գտնեն: Մինչ նրանք ջրի ճանապարհը կգտնեին, Աշոտ Երկաթը գիշերը բերդի գաղտնի անցքից ամբողջ 
զորքին ու ժողովրդին դուրս է հանում և Տավուշ գետի հունն ի վեր հեռանում դեպի Սևան:
Լույսը բացվելուց հետո թշնամին ազատ կերպով մտնում է ներս: Ոչինչ չգտնելով` պառավին վեր է հանում
ամրոցի գլուխն ու այնտեղից նետում ցած: Այսպիսով, թշնամուն չի հաջողվում գտնել ջրի ճանապարհը: 
Կա և մի այլ տարբերակ, որ իբրև թե ջրի ճանապարհը գտնում է և շրջափակման մեջ գտնվողնեիրն 
գերեվարում, իսկ պառավին ձիու պոչից կապում ու քարշ տալիս բերդի պարսպի դմացի տարածքներով:
 
Բ. Մելյան << Տավուշյան ավանդապատումներ>>
 
 
 
 
Բնակավայրը գտնվել է ամրոցին հարող կիրճի մատչելի մասում, որի մնացորդները պեղվում են մինչև այսօր: Ժամանակի ընթացքում բնակավայրը ավերվել է, իսկ բնակիչները՝ ցրվել: 
Հետագայում նրանց մի մասը վերադարձել և հիմնել է նոր բնակավայր, ամրոցի դիմաց, որը կոչվել է Բերդ: 
Քիչ չեն բազմաբնակարան տուֆակերտ բնակելի շենքերն ու նախկինում կառուցված գործարանները (ներկայումս չեն աշխատում): 
 
 
Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքներից է գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և մանրածախ առևտուրը: Գործում է կոնյակի գործարանի ընդունման կետը:
 
 
 
Սուրբ Նշան եկեղեցի
 
Մարիամ Մայրի վանք (նաև՝ Մարիամ Մայրի եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի), միջնադարյան եկեղեցի Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևմուտք հեռավորության վրա, Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում:
 
 
Խաչքար վանքի մուտքի մոտ
 
 
Բերդում կառուցվում է Սուրբ Գևորգ եկեղեցին
 
 
 
 
 
 
Տավուշ գետ
 
Սկիզբ է առնում Միափորի հյուսիսարևելյան լանջերից, գլխավորապես Ավագա բինի, Դուռնալու վտակներից, Կենաց սարի արևելյան և Աղնջա ու Տավուշ գետերի ջրբաժան լեռնաշղթայի լանջերից հոսող բազմաթիվ առուներից: Երկարությունը 63 կմ է (ՀՀ-ում 25 կմ), ավազանը՝ 102 կմ²: Տավուշը, Միափորի ցածրադիր փեշերից մինչև Բերդ քաղաքը հոսում է թավուտ անտառների միջով:
Ջրերը պարզ են ու մաքուր: Տավուշ գետում բնակվում են կարմրախայտ, բեղլու և այլ տեսակներ: Գարնան ձնհալից և անձրևներից հորդանում է; Տավուշ գետի վրա կառուցվել է համանուն ջրամբարը (Տավուշի ջրամբար): Տավուշը հոսում է տարածաշրջանի կենտրոնական մասով: Ադրբեջանի Թավուզի շրջանում միանում է Աղնջա գետին և թափվում Կուր գետը: Տավուշի օժանդակներն են` Հանքաձոր (4,5 կմ), Այծաղբյուր(3,5 կմ) գետակները:
Տավուշը ձախ կողմից ընդունում է Արդամ և Սուտներ ոչ մեծ վտակները:
 
 
Սորաններ դենդրոպարկ
 
Բերդի մի անկյունն է զբաղեցնում Սորանի զբոսայգին:  Զբոսայգուց կարող ես տեսնել ողջ քաղաքը` իր դպրոցներով, շենքերով, տներով:
Աստեղ օդը մաքուր է, միջավայրը կանաչ և պատված հիանալի սոխիներով: Շատ հաճելի է այստեղ զբոսնել տարվա ցանկացած եղանակի:
 
Այստեղ է գտնվում նաև Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որտեղ ամեն տարի, յուրաքանչյուր տեղացի` մեծ թե փոքր, իր հարգանքի տուրքն է մատուցում անմեղ նահատակների հիշատակին:
 
2014թ. ապրիլի 24 Ցեղասպանության 99-րդ տարելից...
 
 
 
Սորանում է գտնվում նաև մեր քաղաքի միակ թանգարանը, որտեղ պահպանվում են մեր նախնիներից մնացած հիշողությունները:
 
 
2013թ. Օգոստոսի 18-ին  Տավուշի մարզի Բերդ քաղաքում արդեն երկրորդ տարին նշվեց Շամշադինի մեղրի և բերքի փառատոնը: Այս տարի մասնակիցների թիվը կրկնապատկվել էր, նրանք ներկայացրեցին շամշադինյան մեղրը և հատապտուղները` դրանցից պատրաստվող տարատեսակ օգտակար սննդամթերքների հետ միասին:  Շամշադինի մեղրի և բերքի փառատոնը նպատակ ունի խթանել տարածաշրջանում նախատեսվող ծրագրերի իրականացումը, շեշտել տեղանքի նշանակությունը որպես մեղրի և հատապտուղների արտադրության կենտրոն, ինչպես նաև նպաստել տուրիզմի և տեղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը։ Բերքի փառատոնին տեղի ունեցավ նաև խաղողօրհնեք, իսկ վերջում՝ տոնական համերգ:
 
 
 
 
 
Խաչքար Բերդի կենտրոնում
 
 
Հայրենական պատերազմում զոհված բերդցիների հիշատակին նվիրված հուշարձան
 
 
<<Միջի աղբյուր>>
 
 

Զատիկ

Այս տարի ապրիլի 21-ին Բերդի Արևաբերդ կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ Զատիկին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Բերդ քաղաքի դպրոցների և գյուղերի դպրոցների աշակերտները: Նրանք միջոցառման այցելուններին զարմացրեցին իրենց պատրաստած  տոնական սեղաններով...
 
 
 
 
Բերդը <<Խնձորկուտ>> հանդամասից