Նորաշեն



Մակերես` 10.2կմ2
Բնակչություն` 1727 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղը հիմնադրվել է 1835թ.:
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է դաշտավարությունը և անասնապահությունը:
Նորաշենը ակտիվ մասնակցություն է ունեցել ազգամիջյան կռիվներին, 32 ազատամարտիկներից հինգը զոհվել են և մեկը դարձել է հաշմանդամ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 213 կմ, մարզկենտրոնից՝ 80 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1240 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը` + 29C է, ձմռանը` - 3C 
4. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն և անասնապահություն:


Սուրբ Աստվածածին եկեղեցին ամբողջապես ոչնչացված Հայ Առաքելական եկեղեցու տաճար էր Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նորաշեն գյուղում:
Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է եղել 1903-1907 թթ. (կամ վերանորոգվել) Նախիջևանի վարպետների կողմից։ Տաճարը քանդել են 1935 թվականին։ Համաձայն գյուղի բնակիչների, եկեղեցին գտնվում էր գերեզմանոցից ներքև իջնող ճանապարհի վրա կառուցված հանրախանութի տեղում։




Նորաշենի կիկլոպյան ամրոցը

Տավուշի մարզի Նորաշեն գյուղի հարավ-արևմտյան կողմում գտնվում է կիկլոպյան ամրոց-դամբարանաբլուրը:
Տեղի բնակչությունը այս ամրոցը անվանում է «պլյուր պատ»:
Համաձայն ամրոցի բլրի վրա տեղադրված տախտակի, այն կառուցվել է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակում։
ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատը պատմական գիտությունների թեկնածու Ս. Ա. Եսայանի ղեկավարությամբ ուսումնասիրել է Հայկական ԽՍՀ հյուսիս-արևելյան շրջանների հնագիտական հուշարձանները։ Միայն Շամշադինի շրջանում բրոնզի և երկաթի դարաշրջանների հուշարձանների ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել ու պեղվել են տասից ավելի կիկլոպյան ամրոցներ։ Այդ թվում նաև 1970 թվականին պեղվել է Նորաշեն գյուղի ամրոց-բնակավայրը, որը գտնվում է գյուղից ամառանոց տանող ճանապարհի ձախ կողմում:
Ամրոցը տեղավորված է ժայռոտ բլրի վրա, ամրացված երկշարք պարիսպներով։ Պարսպապապատը, որն ունի մինչև 3 մ հաստություն, շարված է մեծածավալ քարերից։ Բնակավայրի գրաված տարածությունը մոտավորապես 1,5 հեկտար է և այժմ ծածկված է խիտ անտառով և ճիմահողով, որը դժվարացնում է ամրոցի ուսումնասիրությունը։ Նշված տարածությունից հնարավոր է եղել պեղել 500 քառակուսի մետր, չորս հետախուզահորերի (շուրֆերի) ձևով։ Երեք հետախուզահորերում բացվել են պատերի շարվածքներ։ Առաջին հետախուզահորում բացվել են երկու զուգահեռ պատեր, իրարից 5 մետր հեռավորությամբ, 1,2 - 1,4 մ լայնքով, 1,5 - 2,5 մ երկարությամբ, տեղ-տեղ 0,4 - 0,7 մ բարձրությամբ։ Սակայն այս տվյալները հնարավորություն չեն տալիս որոշելու շինության ինչ լինելը։ Մյուս հետախուզահորերում բացված շարվածքները ավելի վատ են պահպանված։ Նյութական մշակույթի շերտը (0,7 մ հաստությամբ) ընկած է այս պատերին կից, անմիջապես ժայռի վրա։ Չնայած այս ոչ մեծ խորությանը, շերտը հարուստ է խեցեղենով, մետաղյա զենքերով ու գործիքներով, զարդերով, քարե և ոսկրե իրերով:

Աղբյուր



Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան



Հուշարձան՝ Տրակտոր հեռավոր 1930թ.



  
Հուշարձան




Նորաշենի պարային համույթի կատարումներից




ՆՈՐԱՇԵՆԸ 180 ՏԱՐԵԿԱՆ Է 

Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին նշվի Նորաշեն գյուղի օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 2010թ. ծնունդով նորաշենցի, մեծ բարերար Սարգիս Աթոյանի աջակցությամբ և հովանավորությամբ:
Այդ օրը հայրենադարձության և միասնական ուժի օր է: 2013 թվականի հոկտեմբերի 13-ը կմնա որպես գյուղի պատմության հիշարժան օրերից մեկը, քանզի այն համընկավ գյուղի 180 ամյակին: 

Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Նորաշենի դպրոցը, մշակույթի տունը, մանկապարտեզը, գյուղապետարանը և պարային համույթը: