Նավուր
Մակերես` 12.8կմ2
Բնակչություն` 1134 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Տավուշի մարզի Նավուր գյուղը հիմնվել է մոտ 200 տարի առաջ, այն ծովի մակերևույթից բարձր է 1375 մ, գտնվում է Տավուշ և Հախում գետերի միջև:
Գյուղի բնակչության զբաղմունքը ինչպես նախկինում, ներկայումս նույնպես անասնապահությունն է ու հողագործությունը:
1. Հեռավորությունը Երևանից՝ 211 կմ, մարզկենտրոնից՝ 78 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 13 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19C է, ձմռանը` -3C
4. Պատմամշակութային կոթողներ՝ հնավայրեր, կիկլոպյան ամրոցների հետքեր, դամբարանադաշտեր, ամրոցներ
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն:
Նավուրում և նրա շրջակայքում հայտնաբերվել են Ք. ա. III հազարամյակի 1-ին կեսի գունազարդ խեցեղեն: Գյուղի անասնապահական ֆերմայի տարածքում հայտնաբերված բրոնզե երկու կացինները վկայում են, որ Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում Ք. ա. III հազարամյակում գոյություն են ունեցել բրոնզաձուլական ավանդույթներ: 1960-ական թթ. պեղումներով հայտնաբերվել է պաշտպանական ամրությունների համակարգ: Նավուրից 5 կմ հարավ՝ քարոտ բլրի վրա, պեղվել է Տանձուտ ամրոցը (Ք. ա. I հազարամյակի): Այն ունի ձվածիր տեսք, զբաղեցնում է մոտ 2 հա տարածք, հարավ ու հարավարևելյան հատվածներում ունեցել է մինչև 4 մ բարձրությամբ երկշար պարիսպ:
Նավուրի հարավային ծայրամասի բլրի վրա պեղվել է 1.5 հա տարածությամբ երկշար պարիսպով <<Բերդի գլուխ>> ամրոցը: <<Բերդի գլուխ>> կիկլոպյան ամրոցից արևմուտք պեղված դամբարանադաշտի նյութերը վերաբերվում են Ք. ա. I հազարամյակի սկզբին:
Նավուրց 6 կմ արևմուտք գտնվող <<Դաշտի բերդ>> կիկլոպյան ամրոցն ունի 1.8 հա տարածք, շրջապատված 3-4 մ լայնությամբ քառաշար պարսպով: Ներսում պահպանվել են 175 ք.մ. և 96 ք.մ. մակերեսներով շինությունների հետքեր:Նավուրի և Արծվաբերդի-Նորաշենի ամրոցները կազմել են մեկ ընդհանուր պաշտպանական համակարգ:
Ենթադրվում է, որ դրանք կառուցվել են արհեստական լիցքի վրա: Ամրոցներից հայտնաբերվել են սև, կարմիր և գորշ քրեղաններ, ծորակավոր անոթների, կճուճների, ոճավորված գավաթների, լայնաշուրթ սափորների բեկորներ, բրոնզե առարկաներ:
Զորավար Անդրանիկի արձանը
Շառաչ ջրվեժ
Խնձորուտ գետը գտնվում է Շամշադինի շրջանում։ Գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մ բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք՝ ձախից միախառնվում է Աղնջա գետին։ Երկարությունը 24 կմ է, ավազանը՝ 118 կմ2։ Միակ գետն է, որ ամբողջ հոսանքով գտնվում է շրջանի տարածքում։ Խնձորուտի վրա է գտնվում շրջանի միակ Շառաչ ջրվեժը (Բայղուշի ձորում), որի ջրերը գահավիժում են 15մ բարձրությունից։
Նավուրի վարչական տարածքում՝ Մովսեսցիների սարում կան բազմաթիվ աղբյուրներ, որտեղ կարելի է հանգստանալ, սնվել և իհարկե հաճելի ժամանակ անցկացնել:
Միափորի լեռնաշղթա
Գտնվում է ՀՀ հյուսիս արևելքում: Լեռնաշղթայի ամենաբարձր կետը Մուրղուզ լեռն է՝ 2993 մ։ Այն Տավուշի մարզի ամենաբարձր կետն է: