Ն.Կ.Աղբյուր



Մակերես` 18.4կմ2
Բնակչություն` 1072 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Ն.Կ. Աղբյուր գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան գոտում, այն հիմնադրվել է մոտ 200 տարի առաջ: Բնակիչները հիմնականում Ղարաբաղից տեղափոխվածներ են:
Մինչև 1990-ական թվականների սկիզբը գյուղը բավականին զարգացում է ապրել, այստեղ կառուցվել են միջնակարգ դպրոց, մշակույթի, կապի, առևտրի և կենցաղային սպասարկման տիպային շենքեր:
Ազգամիջյան կռիվների ընթացքում ռմբակոծություններից տուժել ու ավերվել են մասնավոր տների մեծ մասն ու վարչական և մշակութային օբյեկտները /Հանրապետության ամենատուժված գյուղն է/ :

1. Հեռավորությունը Երևանից՝ 192 կմ, մարզկենտրոնից՝ 59 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2C
4. Պատմամշակութային կոթողներ` սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ. – գտնվում է կիսավեր վիճակում 
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն:

Գյուղի եկեղեցին կրում է Սուրբ Հովհանես անունը, քարաշեն է, ունի 1701թ. արձանագրություն: Գյուղի մերձակայքում գտնվում են Շենատեղ և Հինշեն գյուղատեղիները:


Այս խոնարհված եկեղեցին գտնվում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ըստ արձանագրության եկեղեցին կառուցվել, կամ վերանորոգվել է 1872թ.-ին: Իսկ այլ աղբյուրների հավաստմամբ այն 5-15րդ դարի կառույց է: Այժմ եկեղեցին գնտվում է շատ անմխիթար վիճակում:










Հին տապանաքար Ն.Կ.Աղբյուրում




Ներքին Կարմիրաղբյուրի ֆուտբոլային պատանեկան թիմը


Զորակն հիմնադրամի աջակցությամբ այս տարվա մայիսից սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում գյուղի երիտասարդների համար անցկացվում են ֆուտբոլի մասնագիտացված դասընթացներ: Թիմի մարզիչն է Աշոտ Գալստյանը: