Մովսես


Մակերես` 28.4կմ2
Բնակչություն` 1951 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին, իսկ ավելի ստույգ 1780թ., երբ Ղարաբաղից չորս ընտանիքներ եկել և բնակություն են հաստատել: 
Շուրջ 150 տարի առաջ գյուղը ունեցել է իր դպրոցը, եկեղեցին:
1909թ. Տեր Սարգիս Բադալյանցի և Տեր Հովհաննես Բադալյանցի, տանուտեր Ոսկան Պապյանցի խնդրանքով բացվում է եկեղեցական ծխական դպրոց 45 սովորողներով, որտեղ դասավանդում էր Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Բագրատ Բադալյանը:
Մովսես գյուղը եղել է գյուղատնտեսական կուլտուրաների մշակության առաջավոր տնտեսություն, ժամանակին կառուցվել է մշակույթի տուն, տիպային միջնակարգ դպրոց, կապի հանգույց և այլն:
1. Հեռավորությունը Երևանից՝ 221 կմ, մարզկենտրոնից՝ 88 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1000 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 29C է, ձմռանը` - 3C 
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ.Գևորգ եկեղեցի 19-րդ դար - վերանորոգվել է
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն:

Ըստ ավանդույթի՝ իբր լեզգիների հրոսակախմբերի հարձակումների ժամանակ գյուղացիները պատսպարվել են այրերում, կամ փախել են, իսկ Մովսես անունով մի պարթևական այր ընդդիմացել է և պայքարի դուրս եկեել թշնամու դեմ, աչքի ընկնելով իր արիությամբ: Ի պատիվ քաջ ու արի Մովսեսի՝ գյուղն անվանվել է Մովսես: 

Մովսեի շրջակայքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, գերեզմանոցներ, խաչքարեր և գյուղատեղեր:




Քարանձավներ Մովսես գյուղի մոտ <<Ծակ քար>>




Խաչքար Մովսեսում