Այգեպար

Մակերես` 0.3կմ2
Բնակչություն` 639 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Այգեպարը հիմնվել է 1930-ական թվականների վերջին, ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բազայի վրա: Գյուղը բնակեցվել է շրջակա գյուղերի բնակիչների տեղափոխմամբ ու մշտական հաստատմամբ: 1960-ական թվականներից, երբ այստեղ կառուցվեցին գինու, պահածոների և ծխախոտի ֆերմենտացիոն գործարանները, բնակչությունը սկսեց ավելանալ: 1959թ. սկսեց գործել օդանավակայանը: Գյուղը սահմանամերձ է անմիջապես Ադրբեջանի Թովուզի շրջանին, որի հետևանքով ռմբակոծությունից տուժել են բնակելի շենքերը, գինու գործարանը, լիովին ավերվել է պահածոների գործարանը:

1. Հեռավորությունը Երևանից՝ 212 կմ, մարզկենտրոնից՝ 68 կմ,  ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ 
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 680 մ 
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30C, ձմռանը` - 2C 
4. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն: 

Այգեպարը վերջին գյուղական համայնքն է, որը ձևավորվել է շրջանում: 1964թ. անվանվել է Այգեպար՝ հաշվի առնելով շրջապատի խաղողի, թզի, խնձորենու, կեռասի այգեվետ այգիները:
Առաջին բնակելի շենքերը կառուցվել են 1940-ական թվականների վերջերին: Ֆերմգործարանում, ինչպես անվանում են կրճատ, բնակություն էին հաստատում հիմնականում ներքինկարմիրաղբյուրցիները, մովսեսցիները, տավուշեցիները և մյուս գյուղերից եկածները:
Այգեպարում գործել է օդանավակայան, որտեղ վայրեջք էին կատարում ԱՆ-2, ՅԱԿ-40 մակնիշի ինքնաթիռները: Առաջին ինքնաթիռը վայրեջք է կատարել 1957-ին: 
1963-ին գործարկվել է Այգեպարի պահածոների գործարանը, 1965-ին՝ գինու գործարանը:
Շրջանի առաջին ճաշարանը բացվել է 1952-ին՝ Այգեպարում:

2013 թ. հոկտեմբերի 22-ին,  ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում նորակառույց մատուռ է օրհնվել: