Ես ինքս պատերազմը հեռվից եմ զգացել, բազմաթիվ գիշերներ ապաստարանում լուսացրել (ապրում եմ Բերդում, որը երկար ժամանակ գտնվում էր ռմբակոծության  տակ): Այնպես է ստացվել, որ վերջերս եղել եմ մեր սահմանամերձ գյուղերում և երբեք չեմ համեմատի իմ ապաստարանում լուսացրած գիշերները այնտեղ բնակվող յուրաքանչյուր մարդու առօրյայի հետ (խաղաղ պայմաններում): Հերոս են այնտեղ ապրող բոլոր մարդիկ: Փառք ու պատիվ նրանց, որ կառչել են մայր հողից՝ կյանքի, առողջության գնով պահպանում են մեր սահմանները:
Այս կայքը պատրաստելով ուզում եմ, որ ամբողջ հայությունը իմանա, թե որտեղ է գտնվում մեր պատմական Շամշադինը և ինչպիսի հերոս ժողովուրդ է այստեղ ապրում, ստեղծագործում, արարում, հրաշագեղ կոթողներ կառուցում: Ու չնայած իր կրած բոլոր դժվարություններին, շարունակում է ուրախ և զվարթ ապրել իր հայրենիքում՝ հիանալով իր հրաշալի բնությամբ, գեղատեսիլ վայրերով, պատմական կառույցներով և ամեն գյուղին բնորոշ հետաքրքիր վայրերով և սովորույթներով, որոնք ինչ որ չափով փորձել եմ ներկայացնել:
Կայքում տեղադրված են մի շարք նկարներ՝ իմ հավաքածուից, Արտուշ Հարությունյանի նկարների հավաքածուից, որի համար շնորհակալություն եմ հայտնում Արտուշ Հարությունյանին՝ նկարները տրամադրելու համար: Օգտագործված են նկարներ նաև համացանցից:
Վարդուհի Թումանյանին շնորհակալություն նման հիանալի երգ գրելու, կատարելու և իհարկե տրամադրելու համար:


                                                                                            Լիլիթ Ադամյան