Տավուշ

Մակերես` 26.6կմ2
Բնակչություն` 1674 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Գտնվում է Տավուշ գետի հովտում` բլրի վրա գտնվող հնադարյան բերդ- ամրոցի մոտ։ Այն լավ պաշտպանված է եղել, ունեցել է մինչև 3կմ ինքնահոս խմելու ջրատար, որը հնարավորություն է ընձեռել շրջակա բնակավայրերի բնակիչներին երկար ժամանակով պաշտպանվել թշնամիների պաշարումներից։
13-րդ դարում գյուղը ասպատակվել է սուլթան Ջալալեդդինի և մոնղոլների հրոսակների կողմից, իսկ 14-րդ դարում Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ վերջնականապես ավերվել և հողին է հավասարվել։
Գյուղի վերածնունդը սկսվել է 18-րդ դարից, որտեղ սկսել են բնակվել տարբեր տեղերից եկած հայեր։ Արդեն 1831թ. գյուղն ուներ 300-ից ավելի բնակիչ։ 
Բնակչության զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։
1. Հեռավորությունը Երևանից` 197 կմ, մարզկենտրոնից` 64 կմ, ՀՀ պետական սահմանից` 7 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 1000 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` -2C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի /19-րդ դար/, գտնվում է կիսավեր վիճակում
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն:

Տավուշ գյուղում  կառուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցին:



Գյուղի տարածքում կան սրբավայրեր (Սուրբ Գևորգ), գյուղատեղիներ, խաչարձաններ, գերեզմաններ:


Տավուշի մոտակայքում են գտնվում նաև միջին դարերում հայտնի Տավուշ բերդը (ավերված) և Կածարեթ ամրոցը:

Տավուշի ջրամբար



Տավուշի ջրամբարը արհեստական լիճ է Շամշադինի շրջանում ` Տավուշ գետի վրա` Տավուշ գյուղից հարավ (ջրամբարի մի մասը գտնվում է Վ. Կ. Աղբյուր գյուղի սահմաններում)։ Մակերեսը 40 հա, ջրի ծավալը 4,5 մլն մ³։ Ոռոգում է Վերին Կարմիրաղբյուր, Թովուզ, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես գյուղերի հողատարածությունները, ընդհանուրը 1200հա։




Արհեստական լիճը և թերակղզին