Չորաթան
Մակերես` 20.4կմ2
Բնակչություն` 1050 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
1750թ. Ղարաբաղից 12 ընտանիքներ գալիս և ներկայիս գյուղատեղից 1,6 կմ հեռավորության վրա գտնվող ներքին շեն հանդամասում բնակություն են հաստատում, իսկ հետագա տարիների ընթացքում աստիճանաբար իջնում և վերջնական բնակություն են հաստատում ներկայիս Չորաթանի տարածքում:
Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ:
Այստեղ ժամանակին կառուցվել են դպրոց, մշակույթի տուն, տիպային գրադարան, մանկապարտեզ և այլն:
1. Հեռավորությունը Երևանից՝ 223 կմ, մարզկենտրոնից՝ 90 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1000 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23C է, ձմռանը` -1C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Հռիփսիմե եկեղեցի, խաչքարեր, գերեզմաններ
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն:
Գյուղի շրջակայքում պահպանվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը կառուցվել է 1683 թվականին, մատուռ (XVII դար) և խաչքարերով գերեզմանոց (XVII-XVIII դդ.):