Արծվաբերդ

Մակերես` 37.4կմ2
Բնակչություն` 3228 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Գյուղը նախկինում կոչվել է Ղարաբաղայա, այնուհետև Ղրղի անվանումներով: Արծվաբերդ է կոչվել 1978թ. հունվարից: Գյուղը Բերդից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք, մեկ հիմքի վրա բարձրացող չորս բլրակների միացված տարածքում:
Գյուղը հիմնվել է Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից: 
Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, Բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ:
Արծվաբերդում կա երկու դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ:
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 219 կմ, մարզկենտրոնից՝ 86 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 8 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1290 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29C է, ձմռանը՝ -3 C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ., որը գտնվում է կիսավեր վիճակում 
5. Բնակչության թիվը՝ 3228 մարդ, 944 ընտանիք
6. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն և անասնապահություն:

Գյուղի շրջակայքում կան զանազան հնություններ. 3 կմ արևմուտք՝ ձորալանջին, կա հայկական կանգուն մի փոքրիկ եկեղեցի՝ Սուրբ Զորավոր անունով: Արծվաբերդի բուն տարածքում ՝ գերեզմաններ, խաչքարեր, բնակավայրի մնացորդներ, հյուսիս-արևմուտքում՝ 3 կմ հեռավորությամբ՝ Մասմալու կոչված վայրում՝ հին բերդի ավերակներ, արևմուտքում՝ Սեպռիկ ղալա կոչված վայրում կիկլոպյան բերդի ավերակներ:

Ըղնքարա ձոր, աղբյուր









Ծիլի ծով

Քոլագրի ջրամբար (Ծիլի-ծով): Գտնվում է Արծվաբերդ-Քոլագիր ճանապարհի ձախակողմյան հատվածում, Խնձորուտ գետի վրա։ Ծիլի-ծովի ջրերն օգտագործվում են Արծվաբերդի, Այգեձորի, Նորաշենի, Վերին Կարմիրաղբյուրի, Չորաթանի հողատարածքները ոռոգելու նպատակով։ Ջրի ծավալը 4 մլն մ3։


Խաչքար