Պառավաքար

Մակերես` 39.5կմ2
Բնակչություն` 1725 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Ներկա գյուղատեղից 3 կմ ներքև գտնվելիս է եղել Թաթլու գյուղը, որի բնակիչները 1926թ. տեղափոխվել և բնակություն են հաստատել ներկայիս տեղում:
Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների: Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է այգեգործությունը, ծխախոտագործությունն ու անասնապահությունը, ունեցել է նշված բնագավառներում մեծ նվաճումներ:
Խաղողի բերքատվությունը տարեկան հասել է 5000 տոննայի, պտղինը` 1100տ, հացահատիկինը` 1000տ: Տարեկան արտադրվել է մոտ 500 տ կաթ: Խաղողի բազայի վրա տնտեսությունում կառուցվել է գինու գործարան: 
1. Հեռավորությունը Երևանից՝ 178 կմ, մարզկենտրոնից՝ 45 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը` - 2C 
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ.Հովհաննես եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում 
5. Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն:



Հուշարձան՝ նվիրված Պառավաքարի զոհված ազատամարտիկներին...
Հավե՛րժ հիշատակ...