Այգեձոր
 
 
Մակերես` 23.3կմ2
Բնակչություն` 2495 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)
Գյուղի տարածքը համընկնում է XII դարում հիմնված Մածնա-Բերդի /Ղըզկալա/ իշխանության տիրույթին: XVIII դարից հայտնի է ապագայում Այգեձորի մաս կազմած Քարատակլի /Էրի ձոր/ գյուղը: XIX դարի սկզբին ստեղծվում են նաև Ղուլալի և Չալաբի թաղամասերը և գյուղը սկսում է կոչվել Ղուլալի, իսկ խորհրդային տարիներին վերանվանվել է Այգեձոր: Այգեձորցիները 1803-1826թթ.. քաջաբար մասնակցել են պարսկական լծի թոթափման համար ազատագրական կռիվներին, Ղարաքիլիսայի /1918/ ճակատամարտին և 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմին:
Սահմանամերձ է: 1990-1994թթ. ակտիվ մասնակցել է սահմանների պաշտպանության մարտերին, ունեցել է մարդկային և նյութական կորուստներ:
1.     Հեռավորությունը Երևանից՝ 228  կմ, մարզկենտրոնից՝ 95 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3.5 կմ
2.    Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 830 մ
3.    Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30C է, ձմռանը` - 2C
4.    Պատմամշակութային կոթողներ՝  սբ. Հռիփսիմե եկեղեցի 19-րդ դար, գտնվում է կիսավեր վիճակում 
5.    Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն, անտառտնտեսություն:
 
Էրի ձոր
 
 
Այգեձորը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ՝ անտառապատ սարերով, ձորերով, առվակներով ու աղբյուրներով։
Այգեձորի հնություններն են՝ արևմտյան գետափին՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցին (VI-VII դար) և գյուղից հյուսիսարևելյան լեռնաշղթայի վրա՝ Երգեվան բերդի ավերակները: Այս բերդը բնակիչները անվանում են նաև Կզկալասի: Այն ունեցել է նաև Երգեվան, Երգեվանից բերդ անվանումները: Ավերակները գտնվում են Այգեձոր գյուղի և Խորանաշատ վանքի մոտ: Դժվարամատույց է և վտանգի դեպքում ապաստարան է եղել շրջակայքի բնակիչների համար: Կանգուն է եղել X- XIV դարերում: 
 
Խնձորուտ գետ
 
Այգեձոր գյուղը երկու մասի է բաժանում Խնձորուտ գետը, որը նաև անվանվում է Խնձորկուտ: 
Գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մ բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք՝ ձախից միախառնվում է Աղնջա գետին։ Երկարությունը 24 կմ է, ավազանը՝ 118 կմ2, տարեկան միջին ծախսը 1.0 մ3/վրկ, հոսքը 3 մլն մ3։ Միակ գետն է, որ ամբողջ հոսանքով գտնվում է շրջանի տարածքում։ Գետի օժանադակներն են՝ Ակունք (8 կմ), Զառվերաձոր (7 կմ), Թիթեղաջուր (12 կմ), Ծաղկուտագետ (5,5 կմ), Կալեր (4 կմ), Կարմրաջուր (5 կմ), Մայրեկալ (6 կմ), Մութձոր (4,5 կմ), Սևակն (2,5 կմ) գետակները։ Խնձորուտի վրա է գտնվում շրջանի միակ Շառաչ ջրվեժը (Բայղուշի ձորում), որի ջրերը գահավիժում են 15մբարձրությունից։
 
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
 
 
Հուշարձան Արծվաբերդ-Այգեձոր ճանապարհին, նվիրված 90-ականներին զոհված ազատամարտիկներին
քանդակագործ`Հենրիկ Ավագյան